Վարդակների և անջատիչների տեղադրում

Վարդակների և անջատիչների տեղադրումը կամ վերանորոգումը սովորական բան է, որին բախվում են երևանի բնակիչները ամեն օր։  Փնտրելով հուսալի ընկերություն, որը կկատարի որակյալ վերանորոգում՝ հաշվի առնելով անվտանգության բոլոր միջոցառումները, առաջարկում եմ դադարեցնել որոնումները և ուշադրություն գրավել մեզ վրա:

Մեր ընկերությունը կոչվում է «Varpet Service», և մենք զբաղվում ենք բոլոր տեսակի էլեկտրական աշխատանքներով, տվյալ դեպքում՝ վարդակների վերանորոգմամբ: 

Զանգահարելով մեզ դուք կստանաք արագ արձագանք, իսկ մեր մասնագետը կմոտենա 1-2 ժամվա ընթացքում։

Վարդակների և անջատիչների տեղադրում

Անսարքությունները լինում են թաքնված, բայց կան նաև տեսանելի թերություններ, ինչպիսք են այրված տեղերը վարդակի անցքերի շուրջ, վառված պլաստիկի հոտը, ավտոմատ անջատիչի ակտիվացումը և այլն։ Այսպիսի նախանշանների դեպքում արժի դիմել էլեկտրիկին։ Իսկ կարճ միացումների դեպքում անհապաղ գտեք լավ մասնագետի, ով կարող է գտնել կտրված լարը պատի մեջ՝ հատուկ սարքերի միջոցով։

Որպեսզի խուսափեմ կոնկրետ գին նշելուց, որոշեցի բացատրել, թե ինչ պատճառներով կարող են գները տարբեր լինել։ Գները կարող են փոխվել պայմաններից և իհարկե աշխատանքի բարդությունից կախված։ Այո, առաջին հայացքից թվում է, թե վարդակների կամ անջատիչների վերանորոգումը բավականին պարզ գործ է։ Սակայն շատ կարևոր է հաշվի առնել, թե ինչքան ժամանակ է ծախսում էլեկտրիկը կարճ միացումը գնտելու համար։ Որոշ դեպքերում պետք է լինում հոսանքալարերի փոխարինում կամ կարգավորում։ Եթե պետք է տեղափոխել որևէ վարդակ, ապա պետք է հաշվի առնել, թե ինչ տեսակ պատ է պետք փորել։ Պատճառներ էլի կան, բայց չեմ ուզում Ձեզ հոգնեցնել ավելորդ մասնագիտական նրբություններով։ 

Ախտորոշման կամ ինչպես ընդունված է ասել դիագնոստիկայի և ստույգ գին որոշելու համար անհրաժեշտ է էլեկտրիկի այց պատվիրել։ Վերջնական գինը բարձրաձայնվում է նախքան աշխատանքը սկսելը և հավելյալ վճարի մասին խոսք անգամ չի կարող լինել։

ք․ Երևան, Չարենց 1
9:00-22:00