Կաթսայի վերանորոգում <<Varpet Service>> ընկերություն կողմից։
Մենք մասնագիտացված ենք բոլոր տեսակի ջեռուցման կաթսաների վերանորոգման մեջ: 95% դեպքերում մասնագետի այցը, կաթսաների և ջեռուցման այլ սարքավորումների վերանորոգումը իրականացվում է հենց հարցման օրը: Ժամկետը կարող է աճել, եթե անհրաժեշտ է փոխարինել սարքավորումը կամ պետք են դեֆիցիտ պահեստամասեր։
Գազի կաթսան բարդ տեխնիկական սարքավորում է, այդ իսկ պատճառով խորհուրդ չեմ տալիս փորձել ինքնակամ վերանորոգել այն՝ առանց համապատասխան գիտելիքների ու հմտությունների։
Մեր ընկերության աշխատակիցները բարեխիղճ են և փորձում են օգնել լուծել բոլոր հաճախորդների խնդիրները։ Իսկ մեր վարպետները շատ պրոֆեսիոնալ են և ամենակարևորը, նրանք ունեն երկար տարիների փորձ, ինչը նրանց թույլ է տալիս նույնիկս հեռախոսազանգի ընթացքում լուծել կաթսայի թերությունները։ Իսկ դա խնայում է բոլորիս ժամանակը, քանի որ նախքան այցելությունը վարպետն արդեն ծանոթ է խնդրին և իր հետ բերում է անհրաժեշտ պահեստամասերը։
Եթե խափանվել է գազի կաթսայի աշխատանքը, դուք պետք է դիմեք գազի կաթսաների վերանորոգման մասնագետներին: Դիագնոստիկայից հետո, մեր վարպետները կհասկանան անսարքության պատճառը և կառաջարկեն այն վերացնելու տարբերակները:
Իսկ եթե կարճ․․․ երբ նկատում եք գազի կաթսայի անսարքություն, էլ մի հետաձգեք։ Անջատեք կաթսայի գազի մատակարարումը և դիմեք կաթսա վերանորոգող մասնագետին։