Ջրի արտահոսքի հայտնաբերում

Խողովակների թաքնված արտահոսքի հայտնաբերում

Ջրի թաքնված արտահոսքը վտանգավոր խնդիր է, որը հաճախ մնում է աննկատ մինչև լուրջ վնասների առաջացումը՝ պատերի խոնավացում, բորբոս, ծածկույթի փչացում, ջրի կորուստ և այլն։ Այդպիսի իրավիճակներից խուսափելու լավագույն ճանապարհը ժամանակին և մասնագիտական եղանակով իրականացվող արտահոսքի ախտորոշումն է։

Մենք կիրառում ենք ժամանակակից, փորձով հաստատված ախտորոշման մեթոդներ՝ առանց քանդման աշխատանքների։

Ջերմտեսիչ (թերմոգրաֆիա)
Օգտագործում ենք բարձր ճշգրտության Hikmicro M30 ջերմտեսիչ, որը թույլ է տալիս բացահայտել ջերմաստիճանային շեղումները պատերի, հատակների և խողովակաշարերի վրա։ Հատկապես արդյունավետ է ջեռուցման և տաք ջրի համակարգերի արտահոսքերի հայտնաբերման համար։

Մակերեսային ջերմաչափում (testo 915i)
Ճշգրիտ չափումներ կատարում ենք նաև մակերեսային ջերմաչափով՝ հավաստի գնահատելու ջերմային փոփոխությունները տարբեր հատվածներում։

Կորելյացիոն եղանակ
Երկու սենսորների համաժամանակյա օգտագործմամբ՝ հաշվարկվում է ձայնային ազդանշանի տարածման ժամանակը խողովակների տարբեր հատվածներում՝ արտահոսքի ճշգրիտ դիրքը որոշելու համար։

Մենք աշխատում ենք բացառապես ստանդարտացված, պետական ռեյեստրում գրանցված սարքավորումներով և տրամադրում ենք ճշգրիտ, անվտանգ և ոչ դեստրուկտիվ ախտորոշում։

📞 Կապվեք մեզ հետ՝ ջրի արտահոսքը հայտնաբերելու և հնարավոր վնասները կանխելու համար։

ք․ Երևան, Չարենց 1
9:00-22:00