Ինչպե՞ս վերահսկել վերանորոգման բրիգադին, եթե դուք գաղափար չունեք շինարարությունից։

Ինչպե՞ս վերահսկել վերանորոգման բրիգադին, եթե դուք գաղափար չունեք շինարարությունից։

Ինչպե՞ս նվազեցնել վերանորոգման ռիսկերը և ինչի՞ն ուշադրություն դարձնել աշխատանքն ընդունելիս։

Վերանորոգումը՝ նյարդային միջոցառում է։

Մասնավորապես, երբ դուք մեծ նախագծի պատվիրատու եք, բայց շինարարության տեխնոլոգիաներից խորացված պատկերացում չունեք։ Հարկադրված լինել վստահել Ձեր բնակարանը և գումարները անծանոթ բրիգադի՝ իրոք վախեցնող է։

Որպեսզի նվազեցնեք անհաջող վերանորոգման, շինանյութերի փչացման, ավելորդ ծախսերի և անվերջ «փոփոխումների» ռիսկը՝ անհրաժեշտ է վերահսկել գործընթացը։ Միայն այդպես հնարավոր է հասնել արդյունքի, որը համարժեք կլինի Ձեր ներդրումներին։

Նկար 1

Ամրագրեք Ձեր նախապատվությունները

Ամենահարմար տարբերակը վերանորոգում սկսելու համար՝ պատրաստի դիզայն-նախագիծ ունենալն է։ Այն օգնում է պատկերացնել ցանկալի արդյունքը և նախապես գնահատել մոտավոր ծախսերը՝ մինչև շինարարության մեկնարկը։
Բայց եթե դիզայն-նախագիծ չկա, ապա անհրաժեշտ է մանրակրկիտ գրի առնել Ձեր բոլոր նախապատվությունները։ Դա կօգնի ճիշտ փոխանցել գաղափարներն ու պահանջները՝ թե՛ դիզայներին, թե՛ շինարարական բրիգադին։

Նկար 2

Ձեր ցանկությունները ներկայացրեք կառուցվածքային եղանակով կամ որ նույն է՝ ընդհանուրից դեպի մասնավոր։ Օրինակ՝ սենյակ [X],  այստեղ նախատեսում եք ննջասենյակ, ուստի անհրաժեշտ է ամբողջական ձայնամեկուսացում՝ առաստաղի և պատերի համար, ինչպես նաև լավ օդափոխություն՝ փակ պատուհանների դեպքում։
Պատրաստվում եք պահարան տեղադրել այս պատի երկայնքով, այստեղ պետք է անկյունների ճշգրիտ հավասարեցում։ Մնացած պատերին բավարար է տեսողական հարդարումը՝ դեկորատիվ սվաղով։
Ահա կահույքի դասավորության պլանը՝ դրա համար անհրաժեշտ է ելքագծել վարդակները՝ այս և այս կետերում։ Իսկ այստեղ նախատեսված է կրկնակի անջատիչի տեղ։

նկար 3

Ամենապարզ տարբերակն այն է, որ հատակագիծը գծեք ինքներդ՝ թեկուզ ձեռքով, A3 թղթի վրա։ Կահույքի և կոմունիկացիաների տեղադրության բոլոր ցանկությունները կարելի է նշել նրբաթելով՝ ուղիղ պլանի վրա։

Կարևոր է: Ոչ մի նկարագրություն կամ նույնիսկ ամենամանրակրկիտ դիզայն-նախագիծ չի ազատում վերահսկողությունից։ Բայց նման մոտեցումը օգնում է խուսափել այնպիսի թյուրիմացություններից, ինչպիսիք են «ես ուրիշ բան էի հասկացել» կամ «հիշում եմ, դուք ասացիք…» և այլն, և այլն։
Եթե դիզայն-նախագիծ չունեք՝ պատրաստ եղեք լինել ավելի հաճախ կապի մեջ և առավել սերտորեն վերահսկել գործընթացը։

Նկար 4

Գտեք լավ պրոռաբ, ոչ միայն բրիգադ

Լավ բրիգադ գտնելը գործի միայն կեսն է։ Չեմ կրկնվի։ Պարզապես նշեմ՝ հատկապես կարևոր է գտնել ճիշտ պրոռաբի։

Պրոռաբի հիմնական խնդիրը աշխատանքների կազմակերպումն է և դրանց որակի վերահսկումը։ Նա կատարում է տեխնիկական և հեղինակային հսկողություն (եթե նման վերահսկողություն չկա դիզայների կողմից)։
Եթե դուք տեղյակ չեք շինարարական տեխնոլոգիաներից և այնքան զբաղված եք, որ չեք կարող հաճախ լինել օբյեկտում և գնահատել, օրինակ՝ սվաղի որակը, ապա բրիգադը վերահսկելը կարող է դժվար լինել։ Իսկ եթե ձեզ բախտ է վիճակվում աշխատել լավ պրոռաբի հետ, ապա կարող եք ասել, որ ձեր վերանորոգումը արդեն հաջողված է։

Մի վախեցեք խոսել տեխնոլոգիաներից, արտահայտել ձեր տեղեկացվածությունը, հարցեր տալ։ Զրույցի ընթացքում կա՛մ կհամոզվեք նրա մասնագիտական հմտություններում և հանգիստ կլինեք, կա՛մ կնկատեք կասկածելի բաներ՝ ինչն էլ կխնայի ձեր ժամանակը, գումարները և նյարդերը։

Բայց նույնիսկ եթե վստահ եք պրոռաբի որակավորմանը, մի մոռացեք հին ու կարևոր ասացվածքը՝ «վստահիր, բայց ստուգիր»։

Նկար 5

Կազմեք աշխատանքների գրաֆիկ

Պաշտոնական պայմանագիրը, որտեղ մանրամասն նկարագրված են աշխատանքների տեսակները, արժեքը, ժամկետները և որակի պահանջները, պարզապես ցանկություն չէ՝ դա անհրաժեշտություն է։
Անկախ նրանից, թե ինչ են ասում շինարարները կամ ինչպես են փորձում համոզել, թե դա «ուղղակի թուղթ է», միևնույնն է մնացեք ձեր տեսակետի վրա։
Պայմանագիրը այն փաստաթուղթն է, որով անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել դատարան։

Բացի դրանից, մանրամասն կազմված նախահաշիվը (смета) և փուլային աշխատանքային գրաֆիկը՝ նույնիսկ ըստ օրերի, թույլ կտան հասկանալ, թե տվյալ պահին կոնկրետ ինչ աշխատանք է ընթանում օբյեկտում։ Դա մեծացնում է թափանցիկությունն ու նվազեցնում անորոշությունները։

Բայց կարող են լինել տարբեր իրավիճակներ

նկար 6

Ի՞նչ անել, եթե աշխատանքների ծավալը նախապես հայտնի չէ

Այսպիսի իրավիճակներ հաճախ առաջանում են երկրորդային բնակարաններում, որոնք փոխել են բազմաթիվ տերեր։ Այստեղ ամեն ինչ պարզ կդառնա միայն ապամոնտաժումից հետո։
Լրացուցիչ ծախսերը կարող են ներառել ոչ միայն ապամոնտաժման կամ աղբահանության արժեքը, այլև՝ վատագույն դեպքում, նույնիսկ հատակի կամ առաստաղի կառուցվածքային վերանորոգումը։

Լավագույն տարբերակն է նախապես պայմանավորվել բրիգադի հետ, որ ապամոնտաժումից հետո կկազմվի հստակեցված նոր սմետա՝ ներառելով բոլոր բացահայտված աշխատանքները։ Այս փուլում դա լիովին հնարավոր և ողջամիտ քայլ է։

Ի՞նչ անել, եթե վերանորոգման ընթացքը փոխում է պլանները

Հաճախ պատահում է, որ վերանորոգման ընթացքում փոխվում են որոշումներ՝ որոշում եք ընտրել այլ նյութեր կամ ավարտի տարբերակներ։ Կամ շինարարները առաջարկում են փոփոխել նախագիծը՝ «ավելի լավ կլինի» հիմնավորմամբ։ Ինչպե՞ս վարվել նման դեպքում։

Ցանկացած փոփոխություն նախ գնահատվում է գումարային տեսքով, այնուհետև քննարկվում և միայն հաստատումից հետո է կատարվում։ Այն, ինչ ավելի հարմար է բրիգադի համար, միշտ չէ, որ ավելի մատչելի է բնակարանի տիրոջ համար։

Ի սկզբանե պայմանավորվեք նաև այս հարցի շուրջ՝ ինչպես եք համաձայնեցնելու նման փոփոխությունները։ Դա կարող է լինել նույնիսկ օնլայն՝ մեսենջերով, բայց այն պետք է լինի հստակ պայմանավորված։

Նկար 7

Ի՞նչ անել, եթե եղանակը փոխվում է

Եվ իրո՛ք։ Եթե պետք է տաք եղանակ լինի, բայց դուրսը ցուրտ է և խոնավ, ապա սվաղը կարող է չորանալ ավելի դանդաղ, քան նախատեսված է գրաֆիկով։
Փորձառու վարպետները նման պայմանները նախապես հաշվի են առնում և նախատեսում են ժամկետներ որոշակի պահուստով։ Ուստի համոզվեք, որ ձեր պրոռաբը աշխատանքի գրաֆիկում «եղանակային փոփոխությունների համար» սահմանել է ժամանակային ճկունություն։

Ի՞նչ անել, եթե որոշումները ուշանում են

Ժամկետների ձգձգումը հաճախ կապված է կողմերից մեկի գործողությունների կամ շենքը սպասարկող կոմունալ ծառայությունների հետ։
Օրինակ՝ եթե պատվիրատուն ժամանակին չի որոշում վարդակների տեղը, դա կարող է կանգնեցնել մի քանի փոխկապակցված աշխատանքներ։

Խորհուրդ եմ տալիս՝ նման ցանկացած փոփոխության դեպքում (լինի դա աշխատանքների պլանում, թե նյութերի մատակարարման ժամկետում), խնդրել թարմացնել ընդհանուր աշխատանքային գրաֆիկը։
Բանն այն է, որ նույնիսկ մի փոքր փոփոխություն կարող է շեղել մնացած բոլոր աշխատանքների ժամանակացույցը։ Իսկ արդիական գրաֆիկը օգնում է հասկանալ՝ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, թե արդեն եկել է արագացման մասին հարց բարձրացնելու պահը։

Նկար 8

Սովորեցրեք շինարարներին աշխատել առցանց ձևաչափով

Վերանորոգումների շուկան աստիճանաբար դուրս է գալիս ստվերից, և գործարքների մեծ մասն այսօր կնքվում է պայմանագրերով։ Ցանկացած ֆինանսական հաշվարկ պետք է անցնի միայն պրոռաբի միջոցով՝ առանց կանխավճարների էլեկտրիկներին, սանտեխնիկներին կամ ներկարարներին։

Ավելի հեռու գնացեք։
Վերանորոգման համար առանձին բանկային քարտ վերցրեք։ Պահանջեք, որ բոլոր գնումները կատարվեն միայն այդ քարտով (առանց կանխիկացման կամ փոխանցումների)։
Բացի բանկային քարտից, օգտվեք նաև շինանյութերի խանութների սերվիս-քարտերից (օրինակ՝ Շին Մարկետ-ում կա նման տարբերակ)։

✅ Սա թույլ է տալիս՝

  • Վերադարձնել չօգտագործված նյութերը նույնիսկ 2 շաբաթը անց (սպառողների իրավունքի համաձայն)։
  • Ունենալ լիարժեք ցուցակ գնումների բոլոր տարրերից՝ անձնական կաբինետում։

Ի վերջո, Դուք չեք ունենում «ինչ-որ բան 20.000֏-ի սահմաններում, գնված վստահելի խանութից», այլ՝ հստակ ցուցակ, որը կարող եք համեմատել նախապես համաձայնեցված սմետայի հետ։

💡 Խորհուրդ
Մի՛ կատարեք վճարումներ մաս-մաս (օրինակ՝ 30% կանխավճար և այլն)։ Ավելի լավ է վճարել՝ ըստ ավարտված աշխատանքների փուլերի, ինչպես գրված է պայմանագրում։
Մասային վճարումները չեն ենթադրում որակի ստուգում կամ հանձնման ակտեր։ Իսկ փուլային վճարումները թույլ են տալիս հետևել արդյունքին։

Եթե շինարարը սկսում է շեղվել աշխատանքային գրաֆիկից՝ դա պետք է լինի ազդանշան։ Պահանջե՛ք հիմնավորումներ։

Նկար 9

Մասնակցեք շինանյութերի գնմանը

Ջերմամեկուսիչ և ձայնամեկուսացման նյութերը, հարթեցնող խառնուրդները, լարերը կամ քսահարթման նյութերը տեսանելի չեն լինելու վերանորոգման ավարտից հետո։ Բայց հենց դրանք են ազդելու հարդարման արտաքին տեսքի, աշխատանքի ամրության և երկարաժամկետության վրա։

Իմ խորհուրդն է՝ հնարավորության դեպքում շինանյութեր գնեք աշխատողների հետ միասին։ Այսպես կիմանաք՝ ինչ է ընտրվում և ինչու։

🔸 Սև նյութերի (բազային շինանյութերի) դեպքում արժե լսել փորձառու վարպետների խորհուրդները։
🔸 Իսկ մաքուր հարդարումը՝ Ներկեր, պաստառներ, վարդակներ, դիզայնի տարրեր՝ կարող եք ընտրել ինքնուրույն։

Խուսափեք անհայտ, փոքր խանութներից կամ շինանյութերի ոչ ստուգված շուկաներից։ Ուշադրություն դարձրեք արտադրման տարեթվին, վավերականության ժամկետին և պահպանման պայմաններին։

 

Ստուգեք թաքնված աշխատանքները՝ դրանք ավելի կարևոր են, քան մաքուր հարդարումը

Վերանորոգման փորձ չունեցող հաճախորդները սովորաբար սկսում են ստուգումները, երբ արդեն պաստառները փակցված են, հատակը՝ փռած, և շրիշակները՝ մեխված։
Իսկ ահա այստեղ է թաքնված հիմնական խնդիրը։ Սև հարդարումը (թաքնված աշխատանքները)՝ այն է, ինչ հնարավոր չէ ուղղել, եթե ամեն ինչ նորից չսկսեք։

Հատկապես կարևոր է ստուգել կոմունիկացիաների անցկացումը՝ էլեկտրականություն, ջրամատակարարում, կոյուղի։
Այս փուլում արված սխալները, եթե բացահայտվեն միայն վերջնական հարդարման ժամանակ, կպահանջեն ամբողջ վերանորոգման վերափոխում։ Դա բերում է լուրջ նյութական կորուստների։

Եվ եթե սխալները ընդհանրապես չնկատվեն, բայց խախտեն շինարարական նորմերն ու կանոնները (ՇՆԿ / ՍՆԻՊ)՝ կարող են սպառնալ ոչ միայն ունեցվածքի, այլև բնակիչների անվտանգությանը։

Ի՞նչին ուշադրություն դարձնել աշխատանքը ընդունելիս — այդ մասին կխոսենք հաջորդիվ։

նկար 10

Կարևոր է։ Եթե դուք պայմանագիր եք կնքում կապիտալ վերանորոգման համար, պարտադիր պահանջեք, որ ջրի խողովակների, էլեկտրագծերի և կոյուղու անցկացման աշխատանքներն իրականացնեն համապատասխան մասնագետները։

Էլեկտրականության մոնտաժի ստուգում — Մինչև հանձնելը, ամբողջ համակարգը պետք է ստուգվի “прозвонить” (փորձարկվի լարումով)։ Առավել լավ կլինի, եթե դուք ներկա լինեք։ Կարող եք նաև հրավիրել անկախ մասնագետ:

Խողովակների որակն ու դրանց մոնտաժը պետք է ստուգել պրեսովկայի (ճնշման տակ փորձարկում) միջոցով։ Պահանջեք իրականացնել այն և ներկա եղեք  գործընթացին։

Դռների բացման ուղղությունը — Եթե դիզայն-նախագիծ չունեք, այս հարցը անպայման նախօրոք քննարկեք շինարարների հետ։ Հակառակ դեպքում կարող է ստացվել, որ անջատիչները «մնացել են դռան հետևում»։

Հատակային ծածկույթների հարթեցում տարբեր վայրերում — Եթե հատակին տարբեր հաստությամբ ծածկույթներ են (օրինակ՝ լամինատ և սալիկ), ապա պետք է ստյաժկայի հաստությունը համապատասխանեցնել։ Փոքր տարբերությունները հնարավոր է կոմպենսացնել սոսնձով, բայց դրա վրա չարժի հույս դնել։

Նկար 11 

Հատակների հարթություն — Եթե լամինատը կամ պարկետը ճկվում է կամ քայլելուց ճռռում, նշանակում է՝ հիմքը հարթ չէ։ Այս դեպքում հարկավոր է հանել ծածկույթը և նորից հարթեցնել հատակը, այլապես մի քանի ամսում փչանում են փականները, առաջանում են բացվածքներ։

Պատերի հարթություն — Դրա համար բավական է երկար կանոն և շինարարական անկյունակ։ Եթե պայմանավորվածություն չկա ամբողջ պատերը հարթեցնելու մասին, ապա պետք է գոնե վերահսկել պլինտուսների տեղադրության հատվածները և անկյունները, հատկապես այնտեղ, որտեղ նախատեսված է ներկառուցվող կահույք կամ սանտեխնիկա (խոհանոց, պահարան, վաննա, ցնցուղային խցիկ)։

 

նկար 12 

Комментарии (1)
  • С учетом сложившейся международной обстановки, реализация намеченных плановых заданий обеспечивает широкому кругу (специалистов) участие в формировании укрепления моральных ценностей.

Թողնել պատասխան

E-mail не публикуется. Поля, отмеченные *, обязательны для заполнения!

ք․ Երևան, Չարենց 1
9:00-22:00